Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Օստեոպորոզ. izmirlianmedicalcenter.com

Օստեոպորոզ. izmirlianmedicalcenter.com

Օրգանիզմի նորմալ կենսագործենության համար անհրաժեշտ է արտաքին միջավայրից սննդի անընդհատ մատակարարում, որում ամեն ինչից բացի, պարունակվում է նաև մակրո- և միկրոտարրեր:

Հաշվի առնելով արտաքին միջավայրից անհրաժեշտ նյութերի մատակարարման հնարավոր ընդհատումները՝ օրգանիզմը էվոլյուցիոն գործընթացում ստեղծվել է մակրո- և միկրոտարրերի յուրահատուկ պահեստ՝ տեղակայելով այն ոսկրային հյուսվածքում:

Պայմանավորված կյանքի պայմաններով՝ տարիքով, հորմոնալ խանգարումներով և այլ գործոններով՝ նյութափոխանակության գործընթացները կարող են նորմալ ընթանալ կամ էլ տարբեր շեղումներ ունենալ:

Կանանց շրջանում ոսկրային զանգվածի կորուստը մի փոքր ավելի վաղ է սկսվում, քան տղամարդկանց շրջանում:

Օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի բազմագործոն, քրոնիկական համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է կմախքի ընդհանուր զանգվածի կորստով, որի հետևանքով ոսկրերը դառնում  են փխրուն և հեշտ կոտրվող: Տարածվածությամբ պայմանավորված՝ օստեոպորոզը կարող է լինել տեղային, ռեգիոնար և տարածված: Սահմանափակ օստեոպորոզը դրսևորվում է ոսկրային նոսրացման ոչ մեծ օջախով, որը սովորաբար կարող է լինել որևէ դեստրուկտիվ  գործընթացի նախնական փուլում:

Ռեգիոնար օստեոպորոզը հիմնականում ընդգրկում է հոդը կազմող ոսկրերի շրջանները և զարգանում հոդերի քրոնիկ հիվանդությունների, հոդացավերի, անշարժացման և այլ դեպքերում:

Բուժումը

Օստեոպորոզի բուժումը կոնսերվատիվ է, իսկ դրա հետևանքների/ կոտրվածքների/ բուժումը՝ վիրահատական:

Ուշադրություն


  • Տարածված օստեոպորոզը ոսկրային հյուսվածքի բազմագործոն, քրոնիկական համակարգային հիվանդություն է:
  • Օստեոպորոզի դեպքում նվազում է կմախքի ընդհանուր ոսկրային զանգվածը :
  • Ոսկրային զանգվածի կորուստը տեղի է ունենում ոսկրային հյուսվածքի բոլոր բաղկացուցիչ տարրերի՝ օրգանական և անօրգանական մասերի, ոսկրածուծի և անոթների հաշվին:
  • Օստեոպորոզի բուժումը կոնսերվատիվ է, իսկ դրա հետևանքների բուժումը՝ վիրահատական:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ